《Սեյսմիկ Շին》ՍՊԸ֊ն հիմնադրվել է 2019 թվականի սկզբին։ Ընկերությունը իրականացնում է հասարակական, բնակելի և արտադրական նպատակային նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման շինարարության որակի տեխնիկական հսկողություն։ Ընկերությունը` համաձայն լիցենզիայի 1֊ին կարգի, իրավունք ունի մատուցել ամենաբարձր ռիսկայնություն ունեցող շինարարական օբյեկտների համար ծառայություններ (ներառյալ 5֊րդ կատեգորիան)
Շինարարության տեխնիկական հսկողությունը միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շինմոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում և ուղղված է պարզելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև կանխելու անորակ շինարարության իրականացումը: